«Ուդինեզեն» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում պարտվեց «Ուդինեզեին»։

Ուդինեի «Ֆրիուլի» մարզադաշտում կայացած հանդիպման 8-րդ րոպեին Ջակոմո Բոնավենտուրան առաջ մղեց հյուրերին։ Խաղակեսի վերջնամասում Սիրիլ Տերոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսում դաշտի տերերի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգո դե Պաուլը։

Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» 28 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, մնաց 37 միավորով՝ 7-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ուդինեզե» – «Միլան»՝ 2։1
Գոլերը՝ Տերո 31՛, դե Պաուլ 73՛ – Բոնավենտուրա 8՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում