Ինչպե՞ս են «Արսենալի» ֆուտբոլիստները հետևել Ֆեդերեր-Նադալ եզրափակչին (տեսանյութ)

«Արսենալի» ֆուտբոլիստները մարզմանը զուգահեռ հետևել են Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ՝ Ռոջեր Ֆեդերեր-Ռաֆայել Նադալ հանդիպմանը, որն ավարտվեց շվեյցարացի թենիսիստի հաղթանակով (6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3)։

Լոնդոնյան թիմի ֆուտբոլիստների մեծամասնությունը՝ բացառությամբ իսպանացիներ Էկտոր Բելյերինի, Լուկաս Պերեսի և Նաչո Մոնրեալի, երկրպագել է Ֆեդերերին, որի հաղթանակն առանձնահատուկ ոգևորվորություն է առաջացրել Մեսութ Օզիլի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում