«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվեց «Մայնցին» և ոչ-ոքի խաղաց։ Հանդիպման 3-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ «Մայնցի» պատասխան գոլը 83-րդ րոպեին խփեց Դանի Լատցան։

Այս ոչ-ոքիից հետո «Բորուսսիան» ունի 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Մայնցը» 22 միավորով եզրափակում է տասնյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում