Սաթումյանն այլևս «Բանանցում» չէ

«Բանանցի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը հեռացել է ակումբից:

26-ամյա ֆուտբոլիստի ու երևանցիների միջև պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Վարդգես Սաթումյանը 2016-ի ամռանն էր տեղափոխվել «Բանանց»: Նա երևանյան թիմի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 13 խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում