Բոնավենտուրային փոխարինողը. «Միլանը» նոր ֆուտբոլիստ ունի (լուսանկար)

«Ջենոայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մարսելին», վարձավճարով տեղափոխվել է «Միլան»:

«Ռոսոներիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Գործարքի մասին այլ մանրամասներ նշված չեն:

Իտալական գրանդն արագացրել է 22-ամյա ֆուտբոլիստը վարձակալությունը, երբ հայտնի է դարձել, որ թիմի առաջատար Ջակոմո Բոնավենտուրան 2 ամսով շարքից դուրս է մնացել:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում Օկամպոսը դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում