«Արարատը» Երևանում կխաղա «Արմավիրի» հետ

«Արարատը» շարունակում է պայմանավորվածություններ ձեռք բերել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ:

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 24-ին երևանյան թիմը կխաղա Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող «Արմավիրի» հետ, որն այդ օրերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Հանդիպումը կկայանա «Բանանցի» մարզաբազայում:

«Արմավիրը» գլխավորում է 45-ամյա հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանը: Մրցաշրջանի առաջին կեսից հետո ռուսական թիմը ՊՖԼ-ի հարավային գոտում գտնվում է երկրորդ հորիզոնականում և պայքարում ՖՆԼ-ի ուղեգրի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում