«Տոտենհեմը» չհաղթեց հետնապահին, «Լեսթերը» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի հետնապահներից «Սանդերլենդին» և ոչ-ոքի խաղաց։ «Ստեդիում օֆ Լայթում» կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին։ 

Այս ոչ-ոքիից հետո Մաուորիսիո Պոչետինոյի թիմն ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս 2-րդ հորիզոնականը, իսկ «Սանդերլենդը» 16 միավորով 19-րդ տեղում է։

Զուգահեռաբար ընթացող խաղում գործող չեմպիոն «Լեսթեր Սիթին» նվազագույն հաշվով զիջեց «Բերնլիին»։ Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Սեմ Վոքսը։ Այս հաղթանակից հետո «Բերնլին» ունի 29 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «աղվեսները» մնացին 21 միավորով՝ 16-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում