«Միլանի» առաջատարի համար մրցաշրջանն ավարտված է

«Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Բժիշկ Սակարի Օրավան, ով պետք է վիրահատի 27-ամյա իտալացուն, հայտնել է, որ ֆուտբոլիստն ավելի երկար ժամանակ բաց կթողնի, քան սպասվում էր:

«Կարծում եմ` նա կվերադառնա միայն հաջորդ մրցաշրջանում: Նման վնասվածքների հետ արդեն առնչվել եմ: Այն ժամանակ դահուկորդը շարք վերադարձավ միայն 4 ամիս անց: Ֆուտբոլիստները սովորաբար ավելի երկար են վերականգնվում»,- «Football Italia»-ի հետ զրույցում ասել է Սակարին:

Ավելի վաղ նշվում էր, որ Բոնավենտուրան բաց կթողնի 2 ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում