Ջոկովիչ. Թենիսի համար Ֆեդերեր-Նադալ եզրափակիչը մեծ հաջողություն էր

Աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ նրա համար անակնկալ չէր Ավստրալիայի Բաց առաջնությունում 35-ամյա Ռոջեր Ֆեդերերի չեմպիոնությունը:

«Զարմացած չեմ Ֆեդերերի հաղթանակից: Երբ նա առողջ է, նրանից ամենաբարձր մակարդակի խաղ եմ սպասում: Նա վնասվածքի պատճառով վեց ամիս բաց թողեց, բայց Մելբուրնում վերականգնված էր և արտակարգ խաղ ցուցադրեց: Շնորհավորում եմ նրան:

Ֆեդերերի ու Նադալի միջև եզրափակիչը տարվա գլխավոր իրադարձություններից մեկը դարձավ և դուրս եկավ թենիսի սահմաններից, քանի որ այն ընդհանուր սպորտի ամենակարևոր դիմակայություններից մեկն է:

Նադալը նույնպես լավ խաղաց: Նրանք ապացուցեցին, որ թենիսի կորտում ու դրանից դուրս մեծագույն չեմպիոններ են: Թենիսի համար նրանց հանդիպումը մեծ հաջողություն էր»,- սերբ թենիսիստի խոսքերն է մեջբերում «Daviscup.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում