«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում Խոսեպ Գվարդիոլայի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Դարեն Ռենդոլֆի պաշտպանած դարպասը․ աչքի ընկան Կևին դե Բրույնեն, Դավիդ Սիլվան Գաբրիել Ժեզուշը և Յայա Տուրեն։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 46 միավոր և հավասարվել է լավագույն քառյակը եզրափակող «Լիվերպուլին», իսկ «Վեսթ Հեմը» մնաց 28 միավորով՝ 11-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4
Գոլերը՝ դե Բրույնե 17՛, Սիլվա 21՛, Ժեզուշ 39՛, Տուրե 67՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում