Իտալիայի գավաթ․ Տոտտիի գոլի շնորհիվ «Ռոման» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ռոման» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Չեզենայի» նկատմամբ։

Հաշիվը 68-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն, սակայն 5 րոպե անց Լուկա Գարիտանոն վերականգնեց հավասարությունը։ Հաղթական գոլն արձանագրվեց ավելացված ժամանակում․ 95-րդ րոպեին «գայլերի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և իր թիմին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց։

Եզրափակչի ուղագրի համար «Ռոման» խաղալու է «Լացիոյի» հետ, որը երեկ 2։1 հաշվով հաղթել է «Ինտերին»։

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ռոմա» – «Չեզենա»՝ 2։1
Գոլերը՝ Ջեկո 68՛, Տոտտի 90+5՛ / 11-մետրանոց – Գարիտանո 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում