«Միկայի» նախկին ֆուտբոլիստը՝ «Գանձասար-Կապանում»
02/02/2017 20:10
Նմանատիպ
«Գանձասար-Կապանի» շարքերն է համալրել կենտրոնական կիսապաշտպան Արթուր Ադամյանը։
«Միկայի» նախկին ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր,- տեղեկացնում է կապանցիների մամուլի ծառայությունը:
Նախորդ տարի 24-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Պենզայի «Զենիթում», որի կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Արթուր Ադամյանը «Միկայի» մարզաշապիկով անցկացրել է 65 խաղ, որոնցում 3 գոլ է հեղինակել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում