«Գանձասար-Կապանի» երկրորդ հավաքն ավարտվել է

Փետրվարի 2-ին «Գանձասար-Կապանն» ավարտեց իր 10-օրյա ուսումնամարզական հավաքը, որն անցնում էր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։
Նախօրեին կապանյան թիմը երկկողմանի հանդիպում անցկացրեց,- հայտնում է կապանցիների մամուլի ծառայությունը:
Երկու օր հանգստանալուց հետո Աշոտ Բարսեղյանի սաները մինչև փետրվարի 10-ը կմարզվեն նախկին «Միկա» մարզահամալիրում, իսկ փետրվարի 11-ին կմեկնեն Կիպրոս, որտեղ նախատեսված է անցկացնել երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Այնտեղ ծրագրված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում։
«Գանձասարը» Հայաստան կվերադառնա փետրվարի 25-ին։