Հական Չալհանօղլուն 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից

«Բայերի» կիսապաշտպան Հական Չահլանօղլուն ՖԻՖԱ-ի կողմից մեղավոր է ճանաչվել տրանսֆերային կանոնների խախտման մեջ:

Գերմանական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թուրք խաղացողը 4 ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Խախտումը կատարվել է 2011 թվականին․ գերմանական «Կարլսրուեում» հանդես եկող Չալհանօղլուն «Տրաբզոնսփորի» հետ համաձայնեցրել է պայմանագիրը: Հետո նա երկարաձգել է «Կարլսրուեի» հետ համաձայնագիրը և տեղափոխվել է «Համբուրգ»:  ՖԻՖԱ-ն դա խախտում է համարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում