NBA. Երկու հազար հեռահար նետում իրացրած 5-րդ խաղացողը

«Մեմֆիսի» հարձակվողական ոճի պաշտպան Վինս Կարտերը դարձել է NBA-ի պատմության հինգերորդ բասկետբոլիստը, ով 2 հազար արդյունավետ հեռահար նետում է կատարել:

40-ամյա վետերանն այդ պատվավոր ցուցանիշին հասել է «Դենվերի» հետ խաղում (119:99) կատարած իր երկրորդ 3-միավորանոց նետման շնորհիվ։ Կարտերը միացավ Ռեյ Ալենին, Ռեջի Միլերին, Ջեյսոն Թերիին ու Փոլ Փիրսին, ովքեր 2 հազար հեռահար նետում են իրացրել:

Առաջիկա ժամանակահատվածում այդ ցուցակում են սպասվում Ջամալ Կրոուֆորդը (1 991 արդյունավետ նետում) և Կայլ Կորվերը (1 978):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում