«Փյունիկն» ու «Շիրակը» փոխանակվել են մեկական գոլով

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Փյունիկն» ու «Շիրակն» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում են անցկացրել:

Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Առաջին կեսում հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է երևանցիների հարձակվող Ռազմիկ Հակոբյանը: Երկրորդ կեսում գյումրեցիների կիսապաշտպան Մոհամեդ Կաբան վերականգնել է հավասարակշռությունը:

Երկու թիմերն էլ շուտով կմեկնեն արտասահմանյան հավաքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում