«Ալաշկերտում» փորձաշրջան կանցնի բրազիլացի հարձակվող

«Ալաշկերտը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում:

Հայաստանի գործող չեմպիոնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտում» փորձաշրջան անցնելու նպատակով Անթալիա է ժամանել բրազիլացի հարձակվող Վալդիր դա Սիլվա Ֆիլյոն: 26-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Բրազիլիայի B սերիայում հանդես եկող «Սամպայո Կորրեան» է եղել:

Հավելենք, որ առաջիկա ստուգողական խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 6-ին, մրցակիցը Սերբիայի Սուպեր Լիգայի ներկայացուցիչ «Նապրեդակն» է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում