«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» (տեսանյութ)
04/02/2017 23:23
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Տոտենհեմը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Միդլսբրոյի» նկատմամբ։ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 50 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 9 միավորով։ «Միդլսբրոն» 15-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 21 միավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում