«Տամբով» – «Բանանց» խաղի գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

Ռուսաստանում հավաք անցկացնող «Բանանցը» երեկ ընկերական խաղ է անցկացրել «Տամբովի» հետ և 1:3 հաշվով պարտություն կրել: Բոլոր գնդակները գրանցվել են առաջին խաղակեսում:

Երևանցիների գոլը խփել է ռուսական թիմի պաշտպանը, ով գրավել է սեփական դարպասը: Երկրորդ կեսում «Բանանցը» գոլ խփելու մի քանի լավ պահեր է ունեցել, սակայն չի կարողացել իրացնել դրանք:

Երևանյան ակումբի մամուլի ծառայութունը պատրաստել է այդ խաղի տեսությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում