Լեբրոն Ջեյմսը՝ 28 000 միավոր վաստակած պատմության ամենաերիտասարդ բասկետբոլիստ
05/02/2017 14:42
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության շրջանակում այսօր «Կլիվլենդը» 111:104 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Նյու Յորք Նիքսի» նկատմամբ:
Այդ խաղում «Կավալերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է NBA-ում իր 28 000-րդ միավորը,- հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ամերիկացին դարձել է այդ ցուցանիշին հասած NBA-ի պատմության ամենաերիտասարդ բասկետբոլիստը:
«Նիքսի» դեմ մրցավեճում Լեբրոնը վաստակել է 28 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում