Ամռանը Տոպրակը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսսիա»

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Օմեր Տոպրակն ամռանը տեղափոխվելու է «Բորուսսիա», – հայտնում է դորտմունդցիների պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլսիստի հետ կնքվելու է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը գործող պայմանագիր: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 12 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում