Ջոկովիչը չի մասնակցի Դուբայի մրցաշարին

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը որոշել է չմասնակցել Դուբայի մրցաշարին, որը կայանալու է փետրվարի 27-ից մարտի 5-ը։ 

«Blic»-ը հաղորդում է, որ Ջոկովիչը մրցաշարի կազմակերպիչներին չի դիմել իրեն «wild card» տրամադրելու համար։ 29-ամյա սերբ թենիսիստը որոշել է կորտ վերադառնալ Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում:

Նշենք, որ օրերս Նովակ Ջոկովիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է Դևիսի գավաթի խաղարկության՝ Ռուսաստանի դեմ հանդիպմանը և օգնել է իր թիմին 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճել՝ հաղթելով Դանիել Մեդվեդևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում