«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել «Նապրոդակի» հետ

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել։

Սերբական «Նապրոդակի» հետ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացել է Արտակ Եդիգարյանը՝ ստանալով Ուրոշ Նենադովիչի փոխանցումը։ Երկրորդ կեսում Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, ինչպես և նախորդ խաղում, մեծ թվով փոխարինումներ է կատարել, իսկ մրցակիցը կարողացել է հավասարեցնել հաշիվը։

«Ալաշակերտի» հաջորդ մրցակիցն ղազախական «Իրտիշն» է, այդ խաղը տեղի կունենա փետրվարի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում