«Ինտերի» առաջատարները 2 խաղով որակազրկվել են

Իտալիայի առաջնության կարգապահական կոմիտեն «Ինտերի» ֆուտբոլիստներին որակազրկել է 23-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղում (0:1) անվայել պահվածքի համար:

Կիսապաշտպան Իվան Պերիշիչը և հարձակվող Մաուրո Իկարդին որակազրկվել են երկուական խաղով: Խորվաթ ֆուտբոլիստը խաղավերջում կարմիր քարտ է ստացել, որը կապակցությամբ դժգոհել է մրցավար Նիկոլա Ռիցոլիից, իսկ արգենտինացին հանդիպման ավարտից հետո գնդակով հարվածել է մրցավարի կողմը:

«Ինտերն» արդեն բողոքարկել է այդ որոշումները, որոնց բացասական պատասխանի դեպքում Պրիշիչն ու Իկարդին բաց կթողնեն «Էմպոլիի» ու «Բոլոնյայի» հետ մրցավեճերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում