«Ռոման» ջախջախեց «Ֆիորենտինային» և ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» նկատմամբ․ «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 4։0 հաշվով։

«Գայլերից» դուբլ ձևակերպեց Էդին Ջեկոն, մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Ֆասիոն և Ռաջա Նայնգոլանը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 37 միավորով ութերորդ տեղում է։

Հաղթանակի շնորհիվ «Ռոման» ակումբային ռեկորդ սահմանեց․ հռոմեական թիմն Իտալիայի առաջնության շրջանակում սեփական հարկի տակ տոնեց 14-րդ անընդմեջ հաղթանակը։ Նախկին ռեկորդը գրանցվել էր 1930 թվականին, երբ «գայլերն» Ա Սերիայում սեփական հարկի տակ 13 անընդմեջ հաղթանակ էին տոնել։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռոմա» – «Ֆիորենտինա»՝ 4։0
Գոլերը՝ Նայնգոլան 39՛, 83՛, Ֆասիո 58՛, Նայնգոլան 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում