Վալտեր Պողոսյանն ու «Բանանցը» նոր պայմանագիր են կնքել

«Բանանցի» կիսապաշտպան Վալտեր Պողոսյանը կշարունակի իր ելույթներն ակումբի կազմում: Երևանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի և 24-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը երկարաձգվել է:

«Ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին: Ճիշտ է, ես երկար տարիներ է թիմում եմ, սակայն լավ եմ գիտակցում, որ անընդհատ պետք է աշխատել և օգնել հասնել թիմի առջև դրված նպատակներին: Նոր պայամանագիրն ինձ համար նշանակում է, որ ակումբում ինձ հետ հույսեր են կապում, հետևաբար՝ պետք է էլ ավելի շատ աշխատեմ այդ վստահությունն արդարացնելու համար»,- նշել է կիսապաշտպանը:

Վալտեր Պողոսյանը 2008 թվականից հանդես է գալիս «Բանանցում» և ներկայումս թիմի կազմում ամենից շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստն է: Նա բոլոր մրցաշարերում «Բանանցի» կազմում մասնակցել է 169 հանդիպման, որից 142-ը Հայաստանի առաջնությունում, 19-ը՝ գավաթի խաղարկությունում, երկուսը՝ ՀՀ Սուպերգավաթում, 6 անգամ էլ նա մասնակցել է եվրագավաթային հանդիպումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում