«Շիրակը» 22 ֆուտբոլիստով մեկնում է Բելեկ

Փետրվարի 9-ից մեկնարկում է «Շիրակի» արտասահմանյան հավաքը թուրքական Բելեկ քաղաքում։ Երկուշաբաթյա հավաքի ընթացքում մարզչական շտաբը կփորձարկի մի շարք ֆուտբոլիստների։ Գյումրեցիները կանցկացնեն չորս ընկերական հանդիպում և փետրվարի 23-ին կվերադառնան Հայաստան,- գրում է Բարձրագույն խմբի առաջատարի պաշտոնական կայքը:

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Բելեկ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Վսևոլոդ Երմակով։

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլյևիչ, Գևորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Մհեր Սաֆարյան, Արման Թադևոսյան։

Կիսապաշտպաններ՝ Ղուկաս Պողոսյան, Ռումյան Հովսեփյան, Առլեն Ծատուրյան, Մուհամեդ Կաբա, Սոլոմոն Ուդո, Մուհամեդ Սիլա, Ումարու Կաինա։

Հարձակվողներ՝ Վահան Բիչախչյան, Մուսա Բակայոկո, Կիրիան Նվաբուեզե, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան։

«Շիրակի» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին, մրցակիցը կլինի Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքը ներկայացնող «Նեֆտիչի» թիմը։ Գյումրեցիների հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինական «Ալեքսանդրիան», հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։ Փետրվարի 18-ին գյումրեցիները կմրցեն Թուրքմենստանի «Ալտենասեր» թիմի հետ, իսկ հավաքի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող «Ակտոբեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում