«Բարսելոնան» բողոքարկել է Սուարեսի ստացած կարմիր քարտը (տեսանյութ)

«Բարսելոնան» բողոքարկել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղում (1:1) հարձակվող Լուիս Սուարեսի ստացած կարմիր քարտը:

Ուրուգվայցին խաղադաշտից հեռացվել էր հանդիպման 90-րդ րոպեին ստացած երկրորդ դեղին քարտի պատճառով: Նա պատժվել էր արմունկով Կոկեին հարվածելու համար:

«Արդեն հասկանում ենք, թե ամեն ինչ ինչպես է դասավորված: Այդ դրվագում նույնիսկ խախտում չկար: Ես պարզապես շրջվեցի, իսկ մրցավարը, կարծես, միտումնավոր ցանկանում էր վռնդել ինձ խաղադաշտից: Երբ տեսա կարմիր քարտը, ծիծաղեցի»,- Սուարեսի խոսքն է մեջբերել «Football Espana»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում