«Յուվենտուսը» հաղթեց հետաձգված խաղում և ամրապնդեց առաջատարի դիրքը (տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում կայացել է 18-րդ տուրից հետաձգված «Կրոտոնե» – «Յուվենտուս» հանդպումը: Թուրինցիներն արտագնա մրցավեճում 2:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել:

Հաշիվը երկրորդ կեսում (60՛) բացել է Մարիո Մանջուկիչը, ով առաջինն է հասել Մարկո Պյացայի շրջադարձ հարվածից հետո դարպասապահի հետ մղած գնդակին: Քիչ անց (74՛) Գոնսալո Իգուակինը փոխանցում է ստացել Թոմաս Ռինկոնից, շրջանցել է դարպասապահին և գրավել անպաշտպան դարպասը:

«Յուվենտուսը» վաստակել է 57 միավոր և մոտակա հենապնդող «Ռոմայի» նկատմամբ իր առավելությունը հասցրել է 7 միավորի: «Կրոտոնե» 13 միավորով շարունակում է մնալ նախավերջին տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում