Ո՞ր թիմերի ու ֆուտբոլիստների մարզաշապիկներն են ամենաշատը վաճառվել 2016-ին

«The Sun» պարբերականը ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ֆուտբոլային ակումբների մարզաշապիկների վաճառքների տվյալները:

Նախորդ տարվա ընթացքում ամենաշատը գնել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկները. ընդհանուր՝ 2 850 000 խաղաշապիկ: Լավագույն եռյակում են նաև «Ռեալը» և «Բարսելոնան»:

Ֆուտբոլիստների խաղաշապիկների հաշվարկում առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Ամենավաճառվողների թվում են նաև Կրիշտիանու Ռոնալդուի ու Պոլ Պոգբայի անվամբ մարզաշապիկները:

Ամենաշատ մարզաշապիկ վաճառող ակումբները.

1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 2 850 000
2. «Ռեալ» – 2 290 000
3. «Բարսելոնա» – 1 980 000
4. «Չելսի» – 1 650 000
5. «Բավարիա» – 1 500 000
6. «Արսենալ» – 1 225 000
7. «Յուվենտուս» – 850 000
8. «Լիվերպուլ» – 705 000
9. ՊՍԺ – 685 000
10. «Միլան» – 650 000

Ֆուտբոլիստների թոփ-8-ը

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)
3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)
4. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)
5. Մեսութ Օզիլ («Արսենալ»)
6. Նեյմար («Բարսելոնա»)
7. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)
8. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»)

Հետևեք մեզ նաև Telegram-ում