12 անընդմեջ հաղթանակով բացասական արդյունք ունեցող պատմության առաջին թիմը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Մայամին» հյուրընկալվելիս 106:88 հաշվով պարտության է մատնել «Միլուոկիին»:

«The Score»-ն տեղեկացնում է, որ «Հիթի» համար այդ հաղթանակը 12-րդն էր անընդմեջ, ինչը հանդիսանում է ընդհանուր հաղթանակների բացասական հարաբերակցություն ունեցող ակումբների պատմության ամենաերկար շարքը:

Հունվարի կեսին «Մայամին» 41 հանդիպումներից ուներ 11 հաղթանակ և 30 պարտություն ցուցանիշը: Այժմ Էրիկ Սպոելստրայի սաներն արդեն ընթանում են Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականում և փլեյ-օֆֆի ուղեգիր տվող 8-րդ տեղում ընթացող «Դետրոյթին» զիջում են 2 հաղթանակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում