Գերմանիայի գավաթ. Հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը

Տեղի է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Պայքարը շարունակող 8 թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի.

  • «Այնտրախտ» Ֆ. – «Արմինիա»
  • «Շոպենդրյոֆտ Լոտտե» – «Բորուսսիա» Դ.
  • «Բավարիա» – «Շալկե 04»
  • «Համբուրգ» – «Բորուսսիա» Մ.

Դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ հանդիպումներից և կայանալու են զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ: Խաղերը կանցկացվեն փետրվարի 28-ին ու մարտի 1-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում