Նադալ. Ցանկանում եմ ապագայում «Ռեալի» նախագահ դառնալ

Իսպանացի հռչակավոր թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ ապագայում ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» նախագահ:

«Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել: Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ ֆուտբոլը և երկրպագում եմ «Ռեալին»: Առայժմ այդ մասին խոսելը մի փոքր ուտոպիական է, բայց եթե հարցնում եք, կպատասխանեմ, որ ցանկանում եմ դառնալ «Արքայական ակումբի» նախագահ:

Ամեն դեպքում մենք («Ռեալը»-խմբ․) լավ վիճակում ենք, ունենք հիանալի նախագահ: Չեմ կարծում, թե այս պահին ինչ-որ բանով պետք եմ ակումբին»,- 30-ամյա մարզիկի խոսքերն է մեջբերում «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում