«Կսանտին» պարտվել է ՊԱՕԿ-ին, Պիզելին՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հունաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Կսանտին» հյուրընկալել է ՊԱՕԿ-ին ու պարտվել է 1։2 հաշվով:

«Կսանտիի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու 52-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին, ՊԱՕԿ-ի հարկի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում