Ավարտվել է բասկետբոլի Երևանի առաջնությունը

Ավարտվեց բասկետբոլի՝ 2001-2002թթ. ծնված աղջիկների Երևանի առաջնությունը: Մրցաշարի հաղթող դարձավ ԽՄՕՄ մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Նաիրի» մարզական ակումբը, երրորդը` Արաբկիրի խաղային մարզաձևերի դպրոցը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը նշել է, որ այս տարի թիմերի քանակը (4) պակասել է:

«Աղջիկների տվյալ տարիքային խմբում խնդիրներ ունենք: Տարբեր պատճառներով թիմերի քանակը պակասել է: Կան մարզադպրոցներ, որոնք փակվել են: Այս առաջնության մակարդակը շատ ցածր է: Այս 4 թիմերը հանդես կգան նաև Հայաստանի առաջնությունում:

2001-2002թթ. ծնված աղջիկների հավաքականը հուլիսին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականում կլինի 12 բասկետբոլիստ, որից միայն 6-ն են Հայաստանից»,- Վահագն Հարությունյանի խոսքը մեջբերված է ՀԱՕԿ լրատվականից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում