ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց, Կավանիի արդյունավետությունը շարունակվում է (տեսանյութ)

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց, Կավանիի արդյունավետությունը շարունակվում է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հաղթանակ է տարել «Բորդոյի» նկատմամբ (3:0):

Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդինսոն Կավանին, ով աչքի է ընկել առաջին ու երկրորդ խաղակեսերի մեկնարկում: Ուրուգվայցին երկու գոլերն էլ խփել է ընթացքից կատարված գեղեցիկ հարվածներով: Հատկապես տպավորիչ է ստացվել առաջին գնդակը: 29-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում մասնակցած 23 խաղում 25 գոլ է խփել: Վերջին 6 հանդիպումներում նա առանց գոլի խաղադաշտից չի հեռացել:

ՊՍժ-ի կազմում մեկ անգամ էլ աչքի է ընկել Անխել դի Մարիան, ով դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացին վնասվածքից հետո հետզհետե լավ մարզավիճակ է հավաքում:

Այդ հաղթանակի շնորհիվ Ունաի Էմերիի թիմը վաստակել է 55 միավոր ու հավասարվել առաջատար «Մոնակոյին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բորդոն» հավաքած 36 միավորով 7-րդ տեղում է:

Լիգա 1. 25-րդ տուր
«Բորդո» – ՊՍԺ` 0:3
Գոլերը՝ Կավանի (6, 47), Դի Մարիա (40)

Հետևեք մեզ նաև Telegram-ում