«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ռեփեր դառնալու համար ավարտել է կարիերան
11/02/2017 12:18
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 29-ամյա հոլանդացին որոշել է ռեփեր դառնալ,- հայտնում է «Voetbal International»-ը:
Դրենտեն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդի», «Ռեալի», «էրկուլեսի», «Էվերթոնի», «Ալանիայի», «Ռեդինգի», «Շեֆիլդ Ուենսդեյի», թուրքական «Կայսերի Էրջիեյսփորի» և ԱՄԷ-ն ներկայացնող «Բանի Յասի» կազմում:
Հոլանդիայի հավաքականում կիսապաշտպանը մասնակցել է 1 խաղի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում