Դրեյմոնդ Գրինը` NBA-ի պատմության աննախադեպ թրիբլ-դաբլի հեղինակ (տեսանյութ)

Դրեյմոնդ Գրինը` NBA-ի պատմության աննախադեպ թրիբլ-դաբլի հեղինակ (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Մեմֆիսի» հետ խաղում (122:107) դարձել է աննախադեպ ցուցանիշի հեղինակ։

Ամերիկացին դարձել է NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստը, ով առանց 10 միավոր հավաքելու թրիփլ-դաբլ է ձևակերպել: Գրինը տիրել է 12 անդարդարձի, կատարել է 10 արդյունավետ փոխանցում և 10 անգամ խլել է գնդակը:

«Ուորիորզի» բասկետբոլիստը հավաքել է 4 միավոր և կատարել 5 բլոք-շոթ: Գրինը դարձավ նաև պատմության առաջին խաղացողը (վիճակագրական այդ հաշվարկը կատարվում է 1973 թվականից), ով մեկ մրցավեճում 10 խլում ու 5 բլոք է կատարում:

Մեկ խաղում Գրինի կատարած 10 խլումները ռեկորդային էին նրա անհատական կարիերայում, ինչպես նաև «Գոլդեն Սթեյթի» պատմության ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում