Մեկնարկում է «Բանանցի» երկրորդ հավաքը

Մեկնարկում է «Բանանցի» երկրորդ հավաքը

Փետրվարի 11-ի առավոտյան Երևանի «Բանանցը» մեկնել է Անթալիա, որտեղ կկայանա թիմի երկրորդ արտասահմանյան հավաքը` 2016-17թթ․ մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մինչև փետրվարի 20-ը նախատեսված հավաքի ընթացքում թիմը կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում:

Հավաքին մասնակցում են «Բանանցի» հետևյալ ֆուտբոլիստները՝

Ստեփան Ղազարյան, Գրիգոր Մակարյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Աղավարդ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Մելքոնյան, Արթուր Ավագյան, Կարեն Հարությունյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էմիլ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Վալտեր Պողոսյան, Արամ Լոռեցյան, Արամ Բարեղամյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան, Օրբելի Համբարձումյան, Էդուարդ Ավագյան, Էդգար Մովսեսյան:

Այսպիսով, Ռուսաստանում կայացած նախորդ հավաքի համեմատությամբ ավելացել են Էդուարդ Ավագյանն ու Էդգար Մովսեսյանը, իսկ այս հավաքին չեն մեկնել դարպասապահ Հենրի Ավագյանն ու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը: Վերջինս Արամ Քոչարյանի և Նաիրի Մինասյանի հետ վնասվածքից ապաքինվում է Երևանում:

«Բանանցի» առաջին ստուգողական հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին, Երևանի ժամանակով 17:00-ին՝ ղազախական «Կայսարի» դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում