Մեսսին նոր պայմանագիր է կնքել «Adidas»-ի հետ

Մեսսին նոր պայմանագիր է կնքել «Adidas»-ի հետ

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նոր` երկարաժամկետ պայմանագիր է կնքել մարզական հանդերձանք արտադրող «Adidas» ընկերության հետ:

«Ուրախ եմ, որ երկար տարիների ընթացքում շարունակելու եմ «Adidas»-ի հետ համագործակցությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է արգենտինացին:

29-ամյա ֆուտբոլիստը շարունակում է նաև կատալոնական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները: Գործող համաձայնագիրը սպառվելու է 2018 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում