«Բավարիան» և «Բայերը» հաղթեցին, «Բորուսսիան» և «Լեյպցիգը» պարտվեցին (տեսանյութ)

«Բավարիան» և «Բայերը» հաղթեցին, «Բորուսսիան» և «Լեյպցիգը» պարտվեցին (տեսանյութ)

Բունդեսլիգայի 20-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Ինգոլշտադին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին բացեց Արտուրո Վիդալը, իսկ մեկ րոպե անց աչքի ընկավ Արյեն Ռոբենը։

Այժմ մյունխենյան թիմը 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Լեյպցիգին» գերազանցելով 7 միավորով։ «Ինգոլշտադը» մնաց 15 միավորով՝ 17-րդ տեղում։

«Լեյպցիգը» սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվեց «Համբուրգին», որի կազմում դիպուկ հարվածներով աչքի ընկան Կիրիակոս Պապադոպուլոսը, Ուոլես Սոուզան և Աաարոն Հանտը։ «Համբուրգն» այս խաղից հետո ունի 19 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։

Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց «Դարմշտադին»։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Տերենս Բոյդը և Անտոնիո-Միրկո Կոլակը, իսկ դորտմունդցիների՝ Ռաֆայել Գերեյրոն։ Չնայած հաղթանակին՝ «Դարմշտադը» 12 միավորով եզրափակում է աղյուսակը, իսկ «Բորուսսիան» մնաց 34 միավորով՝ 4-րդ տեղում։

Լևերկուզենի «Բայերը» 3։0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»․ դուբլի հեղինակ դարձավ Խավիեր Էրնանդեը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կևին Ֆոլանդը։ «Բայերը» 28 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Այնտրախտը»՝ 35 միավորով 3-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում