«Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտվել է «Ակժայիկին» (տեսագրություն)

«Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտվել է «Ակժայիկին» (տեսագրություն)

«Ալաշկերտը» Բելեկում անցկացրեց ուսումնամարզական հավաքի վերջին հանդիպումը:

Ղազախստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ակժայիկի» հետ հանդիպումն ավարտվել է 0:3 հաշվով։

Ելնելով այն հանգամանքից, որ նախորդ խաղը հայկական թիմն անցկացրել էր երեկ՝ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը գրեթե ամբողջովին փոխել է կազմը․ Ուզբեկստանի հետ խաղի մեկնարկային կազմից այսօր միայն Իրակլի Կվեկվեսկիրին և Արթուր Եդիգարյանն են եղել խաղադաշտում:

Վաղը Հայաստանի գործող չեմպիոնը կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում