«Ռոման» վերադարձավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

«Ռոման» վերադարձավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Կրոտոնեն» հյուրընկալեց «Ռոմային» և 0։2 հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման 17-րդ րոպեին գլխավոր մրցավար Ռուսոն 11-մետրանոց նշանակեց «Կրոտոնեի» դարպասին, սակայն Էդին Ջեկոյի հարվածը շեղ ստացվեց: Խաղակեսի վերջնամասում հռոմեացիներին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել․ գոլի հեղինակ դարձավ Ռաջա Նայնգոլանը: Երկրորդ կեսում գեղեցիկ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկեց Էդին Ջեկոն:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 53 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Կրոտոնեն» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և այժմ 13 միավորով նախավերջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում