Նովակ Ջոկովիչը հայր է դառնալու
12/02/2017 19:51
Նմանատիպ
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը երկրորդ անգամ հայր է դառնալու։ «Blic»-ը հաղորդում է, որ սերբ թենիսիստի կինը՝ Ելենան հղիության երկրորդ ամսում է։
Նովակն ու Ելենան հանդիպել են 2005 թվականին։ 2014 թվականի հուլիսի 11-ին զույգն ամուսնացավ, իսկ նույն տարվա հոկտեմբերի 21-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ստեֆանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում