Հաջորդ մրցաշրջանից Նադալը նոր մարզիչ կունենա

Հաջորդ մրցաշրջանից Նադալը նոր մարզիչ կունենա

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաջորդ մրցաշրջանից չի աշխատի հորեղբոր՝ Թոնի Նադալի գլխավորությամբ։ 

«Tennis Italiano»-ն գրում է, որ ընթացիկ մրցաշրջանը Թոնի Նադալի համար վերջինն է մարզչական կարիերայում։ 55-ամյա մասնագետը հաջորդ տարվանից աշխատելու է Ռաֆայելի թենիսի նորաբաց ակադեմիայում։

Ռաֆայել Նադալի նոր մարզչի հավանական թեկնածուների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում