«Բանանց» – «Կայսար» խաղի տեսությունն ու ծեծկռտուքը (տեսանյութ)

«Բանանց» – «Կայսար» խաղի տեսությունն ու ծեծկռտուքը (տեսանյութ)

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցն» ընկերական խաղում մրցել է «Կայսարի» հետ: Արթուր Ոսկանյանի սաները պարտվել են 0:2 հաշվով:

Ղազախական թիմը արագորեն 2 գոլ է խփել, որից հետո դարպասի այլ գրավումներ չեն արձանագրվել:

Առաջին կեսում ծեծկռտուք, ապա նաև հրմշտոց է սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների միջև: Միջադեպը սկսվել է Հակոբ Համբարձումյանի ու ղազախական թիմի խաղացողի միջև վիճաբանությունից: Կրքերի հանդարտեցումից հետո երկու խաղացողներն էլ վրացի մրցավարի կողմից կարմիր քարտ են ստացել:

Հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը

Վիճաբանության դրվագը

Լուսանկարը` «Բանանցի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում