USD
EUR
RUB

Մադոյանն ընդդեմ Հակոբյանի. Հայաստանի հավաքականների խաղացողների վերջին ելույթները

 

Բասկետբոլի Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների խաղացողները հանգստյան օրերին հերթական հանդիպումներին են մասնակցել, որոնց մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Ամերիկյան ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը» 69:62 հաշվով առավելության է հասել «Սուֆֆոլկի» նկատմամբ: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը («Ջոնսոն Ուելս») խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և վաստակել 3 միավոր: Մայք Հակոբյանը («Սուֆֆոլկ») խաղադաշտում անցկացրել 39 րոպե և հավաքել 12 միավոր:

«Իդահո Վենդելսը» 88:65 հաշվով պարտվել է «Նորթ Դակոտաին»: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղահրապարակում է եղել 25 րոպեների ընթացքում և վաստակել է 8 միավոր: «Իդահո Վենդելսը» 24 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 56:45 հաշվով առավելության է հասել «Մորգան Սթեյթի» նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե և վաստակել 10 միավոր: 27 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 6–րդ հորիզոնականը:

«Վինտվորտը», որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 73:48 հաշվով առավելության է հասել «Սալվե Ռեջինայի» նկատմամբ, Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և իր հաշվին գրանցել 11 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 22-րդ տուրի շրջանակներում 90:86 հաշվով պարտության է մատնել «Միլանո» ակումբին: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 1 միավոր: 22-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» փլեյ-օֆֆի ուղեգիր տվող 8-րդ հորիզոնականում է:

Լրահոս
Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել թիմակիցներին. Զլատանը վերադառնում է Արսեն Վենգերն այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ում Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի շախմատային մրցաշարում երրորդն է Դավիդ Վիլյան հայտարարել է կարիերան ավարտելու մասին Գաբուզյանը և Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները Սենթ Լուիսում Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները «Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Թուրքիայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում հաղթել են հայ պատանիները ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չի եղել Իբրահիմովիչը տեղափոխվում է «Միլան» Թենիսիստուհիների ձեռքսեղմումը քաշքշուկի պատճառ է դարձել Հակոբ Սերոբյան. Բարդ է լինելու, բայց պետք է պայքարենք օլիմպիական ուղեգրերի համար Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ԵԱ. Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից Անտոնիո Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականի հայտացուցակը Ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց անհատական արծաթե մեդալ Արոնյանը կմասնակցի Բուխարեստի Grand Chess Tour-ին Սամբոյի ԱԱ-ում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ Արմեն Մելիքյան. Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում Ռոնալդուի մայրը դժգոհել է ֆուտբոլային մաֆիայից Ջական մեկ խաղով վտարվել է «Արսենալից» Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Արմեն Մելիքյանը եզրափակչում է «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց Ադրբեջանի հավաքականին Զիդան․ Բոլորն ուզում են, որ Ազարը ավելի շատ գոլեր խփի․ նա ամեն օր ավելի լավ է խաղում Մենք չենք լռելու. Լոռի ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբ ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը՝ լավագույն տասնյակում
website by Sargssyan