«Բանանցը» նոր դարպասապահ ունի

«Բանանցը» նոր դարպասապահ ունի

«Բանանցի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբի հետ պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արամ Հայրապետյանը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ 

«Ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին ակումբը եղել է «Բանանցը» և հաճելի է այստեղ վերադառնալը: Պետք է ամեն ինչ անեմ մարզչական շտաբի հույսերն արդարացնելու համար»,- նշել է Արամ Հայրապետյանը, ով այս օրերին Անթալիայում մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին։

30-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի կարիերան սկսել է ռուսական «Սոչի-04» թիմում, խաղացել է նաև «Ադլեր», «Կուզբաս» և «Սմենա» ակումբներում: 2014 թվակականից Արամ Հայրապետյանը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում․ խաղացել է «Բանանցում», ապա տեղափոխվել է «Արարատ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում