Գվարդիոլան չի բացառում՝ Ագուերոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Գվարդիոլան չի բացառում՝ Ագուերոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Սերխիո Ագուերոն կհեռանա անգլիական ակումբից։ Վերջին խաղերին Գվարդիոլան արգենտինացի հարձակվողին մեկնարկային կազմում չի ընդգրկում։

-Կսպասենք մրցաշրջանի ավարտին։ Ես հասկանում եմ, որ հարձակվողի համար բարդ է վերադառնալ թոփ-մարզավիճակի։ Ցանկանում եմ, որ Սերխիոն մնա թիմում, բայց չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես անգամ չեմ կարող, թե ինչ կլինի ինձ հետ մրցաշրջանի ավարտից հետո։ Միշտ անկեղծորեն զրուցել եմ Ագուերոյի հետ։ Գիտեմ, որ նա շատ է աշխատում։ 

«Տոտենհեմի» հետ խաղում տեսա նրա ցանկությունը, մոտիվացիան, բայց արդեն «Քրիսթալ Փելասի» հետ խաղում տեսա այլ ֆուտբոլիստների եռյակ և ինքս ինձ ասացի․ «Ինձ դուր է գալիս՝ ինչպես են խաղում այս տղաները»։ Սերխիոն գիտի, թե ինչ են իրենից ակնկալում մարզիչներն ու ակումբը։ Կրկնում եմ, որ ինքս չեմ ցանկանում վաճառել նրան։ Իսկ պատճառը, թե ինչու նա չի խաղում, շատ պարզ է՝ Լերոյը, Գաբրիելը և Ռահիմն են հիանալի խաղում։ Դա է միակ պատճառը։

Կարող էի փոխել դասավորությունը և 4 ֆուտբոլիստին էլ խաղադաշտ դուրս բերել, սակայն ես այն մարզիչն եմ, ով սիրում է վերահսկողություն և մեծ ուշադրություն է դարձնում կիսապաշտպանությանը։ Եթե Սանեն, Ժեզուշն ու Սթերլինգը միասին խաղադաշտ դուրս չգան խաղաժամանակ կստանա Ագուերոն,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում