USD
EUR
RUB

Պատմություն և փաստեր․ «ՊՍԺ»-«Բարսելոնա» հանդիպմանն ընդառաջ

 

Վերջին 5 տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հետևելու ենք «Պարի Սեն Ժերմեն» - «Բարսելոնա» դիմակայությանը։ Այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ ներկայացնում ենք դիմակայությանն առնչվող կարևոր փաստերն ու վիճակագրական տվյալները։

Նախորդ հանդիպումները

2014-15թթ․ մրցաշրջանում թիմերը խմբային փուլում են հանդիպել: Երկրորդ տուրում «ՊՍԺ»-ն 3:2 հաշվով առաջ անցավ «Բարսելոնայից»: Խաղի հաշիվը բացեց Դավիդ Լուիսը, Լեո Մեսսին արագ վերականգնեց հավասարությունը, ապա Մարկո Վերատին դաշտի տերերին առաջ մղեց: Մնացած ժամանակում աչքի ընկան նաև Բլեզ Մատյուիդին ու Նեյմարը:

Վեցերորդ տուրում կատալոնացիները սեփական հարկի տակ հաղթեցին 3:1 հաշվով: Հյուրերին առաջ մղեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, նրա գնդակից հետո աչքի ընկան Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը: Արդյունքում «Բարսան» խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ու 2 միավորով առաջ անցավ փարիզյան թիմից:

Նույն մրցաշրջանի 1/4 եզրափակչում էլ թիմերի ճանապարհը հատվեց: «Բարսելոնան» երկու խաղերում հաղթեց՝ լավ մեկնարկ  վերցնելով Փարիզում՝ 3:1: Ժերեմի Մաթյոյի ինքնագոլն այնքան էլ չհուսահատեցրեց կատալոնացիներին, քանի որ Սուարեսը դուբլի հեղինակ դարձավ, մեկ գոլով էլ աչքի ընկավ Մեսսին։ «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղում «Բարսելոնային» հաղթանակ բերեցին Ինյեստայի արտակարգ ամնցումն ու Նեյմարի 2 գնդակները (2:0): 

2012-13թթ. մրցաշրջանի 1/4 եզրափակչում «Բարսելոնան «ՊՍԺ»-ին պայքարից դուրս թողեց արտագնա գոլի կանոնի համաձայն։ Փարիզում արձանագրվեց 2։2 հաշիվը, Բարսելոնայում՝ 1:1:

1994-95թթ. մրցաշրջանի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ն ոչ-ոքի խաղաց (1:1) Իսպանիայում, ապա հաղթեց սեփական դաշտում 2:1 հաշվով: Խաղի վերջին 18 րոպեի ընթացքում փարիզյան թիմին հաղթանակ բերեցին Ռաիի և Վենսան Գերենի գնդակները:

«Բարսելոնան» վերջին երեք դիմակայություններում հաղթել է, բայց դրանից առաջ ընդամենը 1 հաղթանակ է տարել 7 խաղում: Դա տեղի էր ունեցել 1997-ի Գավաթների գավաթի եզրափակչում՝ 1:0: Միակ գոլը գրանցվեց Ռոնալդոյի անվան դիմաց: Խաղին մասնակցում էր նաև կատալոնացիների ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։

Դիմակայությանն առնչվող փաստեր

  • 2014-15թթ. մրցաշրջանում «Բարսելոնայից» կրած պարտությունը փարիզյան թիմի համար ընդամենը երկրորդն էր Իսպանիան ներկայացնող ակումբների դեմ վերջին 13 տնային հանդիպումներում: Մինչև այդ հանդիպումը «ՊՍԺ»-ն պարտվել էր «Դեպորտիվոյին» (1:3) 2000-01թթ. ՉԼ-ի խմբային երկրորդ փուլում:
  • «Պարի Սեն Ժերմենի» համար «Բարսելոնայից» կրած այդ պարտությունը եվրագավաթների շրջանակներում սեփական դաշտում վերջին 42 հանդիպումներում միակն էր (26 հաղթանակ, 15 ոչ-ոքի): Նախորդ թիմը, որ ՈւԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակներում Փարիզում հաղթանակ էր տարել, «Հապոելն» էր Թել-Ավիվից (ՈւԵՖԱ-ի գավաթի 2006-07թթ. խաղարկության խմբային փուլ): Ընթացիկ մրցաշարի խմբային փուլում փարիզյան ակումբը սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերից միայն մեկում է հաղթել, մյուս երկուսում արձանագրվել է ոչ-ոքի։ 
  • Փարիզյան թիմի՝ իսպանական ակումբների հետ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումների վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի. հաղթանակ՝ 6, ոչ-ոքի՝ 5, պարտություն՝ 2 (ընդհանուր՝ Հ10 Ո7 Պ9): «ՊՍԺ»-ն իսպանական ակումբների դեմ վերջին 5 խաղերում (տնային և արտագնա) չի կարողացել հաղթել:
  • Ֆրանսիան ներկայացնող թիմերի հետ արտագնա խաղերում «Բարսելոնան» 4 հաղթանակ է տարել, 3 ոչ-ոքի գրանցել ու 3 անգամ պարտվել (ընդհանուր՝ Հ12 Ո5 Պ4): Ֆրանսիայում անցկացրած վերջին 6 խաղերից 2-ում կատալոնացիները հաղթել են, 3 անգամ ոչ-ոքի գրանցել: 
  • «Բարսելոնան» կարող է 10-րդ անգամ անընդմեջ հայտնվել 1/4 եզրափակչում և այդպիսով ռեկորդ սահմանել:

Թիմերի միջև եղած կապը

  • «Բարսելոնայի» պաշտպան Լյուկա Դինը 2013-15թթ. խաղացել է «ՊՍԺ»-ի կազմում և Ֆրանսիայի առաջնության շրջանակում 30 հանդիպման է մասնակցել։
  • «Ալմերիան», «Վալենսիան» ու «Սևիլյան» գլխավորած Ունաի Էմերին 23 անգամ հանդիպել է «Բարսելոնային»: Էմերու թիմերն այդ հանդիպումներում 16 պարտություն և 6 ոչ-ոքի են գրանցել: Միակ հաղթանակը «Սևիլյայի» հետ մարզիչը տոնել է անցյալ մրցաշրջանում Լա Լիգայի շրջանակներում (2:1):
  • Լուիս Էնրիկեն «Ռեալի» կազմում «ՊՍԺ»-ին հանդիպել է 1992-93թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի 1/4 եզրափակչում (3:1՝ սեփական դաշտում, 1:4՝ մրցակցի հարկի տակ): Հաջորդ մրցաշրջանում էլ պարտվել է Գավաթակիրների գավաթի 1/4 եզրափակչում (0:1՝ սեփական դաշտում, 1:1՝ մրցակցի հարկի տակ):
  • Տյագո Մոտան կարիերան սկսել է 1999-ին, «Բարսելոնայի» երիտասարդական ակադեմիայից: Կատալոնիայում անցկացրած 8 տարիների ընթացքում նա առաջնության 96 խաղում 6 գնդակ է խփել: Թիմի հետ կիսապաշտանը Իսպանիայի կրկնակի չեմպիոն է դարձել ու հաղթել 2005-06թթ. Չեմպիոնների լիգայում, սակայն «Արսենալի» դեմ եզրափակչում իտալական անձնագրով բրազիլացին մնացել է պահեստայինների նստարանին: 
  • Մաքսվելը «Բարսելոնայի» կազմում 57 խաղի է մասնակցել Իսպանիայի առաջնությունում (2009-12թթ․) և երկու անգամ երկրի չեմպիոն դարձել: 
  • «Միլանում» խաղալու ժամանակ Տյագո Սիլվան 2011-ի սեպտեմբերին Բարսելոնայում (2:2) աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման վերջին րոպեներին:

  • Ալֆոնս Արեոլան նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալում» և մասնակցել «Բարսելոնայի» հետ 0:3 հաշվով ավարտված  խաղին: Այդ խաղում երկու անգամ Նեյմարն է աչքի ընկել, մեկ անգամ՝ Սուարեսը: 
  • Անխել դի Մարիան 2010-14թթ. «Ռեալի» կազմում 16 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» դեմ (Հ5 Ո4 Պ7): Արգենտինացին աչքի է ընկել 2014-ի Իսպանիայի գավաթի հաղթական եզրափակչում (2:1) և 2012-ի Իսպանիայի Սուպերգավաթի խաղում (2012 թվական, «Ռեալը» հաղթել է 3:2 հաշվով): 
  • Գժեգոժ Կրիխովյակը 2014-2016թթ. հանդես է եկել «Սևիլյայի» կազմում և մասնակցել է «Բարսելոնայի» դեմ 5 հանդիպման (Հ 1 Ո1 Պ3):

Հավաքականների խաղընկերներ

  • Տյագո Սիլվա, Մարկինյոս, Լուկաս և Նեյմար (Բրազիլիա)
  • Մատյուիդի, Կուրզավա, Բեն-Արֆա, Ադրիեն Ռաբյո և Դին, Մաթյո, Սամուել Ումտիտի (Ֆրանսիա)
  • Խավյեր Պաստորե, Անխել դի Մարիա և Լիոնել Մեսսի, Խավյեր Մասկերանո (Արգենտինա)
  • Էդինսոն Կավանի և Լուիս Սուարես (Ուրուգվայ)
  • Քևին Տրապ և Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիայի երիտասարդական հավաքական, 2012-13թթ․):
Լրահոս
Ռոխոն կվերադառնա Մանչեսթեր Յունայթեդ Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում Լոռին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Մեսսին և Իբրահիմովիչը միացել են ռասիզմի դեմ անցկացվող ֆլեշմոբերին Միլանը ցանկանում է վարձակալել 20-ամյա պորտուգալացուն Մահացել է ԵՕԿ նախագահը Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերից Մոդրիչի տեղափոխությունը Միլան հնարավոր է չկայանա Ռեալը այս մրցաշրջանում չի խաղա Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան հեռացավ Լոռիից Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ Էդգար Բաբայանի գոլը Հոբրոյին հաղթանակ է բերում իր նախկին թիմի նկատմամբ Եթե Մեսսին վերադառնա Արգենտինա, Տիգրեսի դարպասապահը կլքի մեքսիկական ակումբը Արսենալը նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին Ֆուտբոլային սկաուտ․ Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում Բավարիայի նախագահը՝ Սանեի մասին․ Նա Nike-ի խաղակոշիկներով է խաղում, եթե գա մեզ մոտ, կբացահայտի Adidas-ի առավելությունները Արարատ-Արմենիա – Շիրակ. առաջին խաղակեսից հետո (տեսանյութ) Բարսելոնան ցանկանում է վաճառել կիսապաշտպանին Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա Լիվերպուլը շնորհավորել է Ջերարդին ծննդյան օրվա կապակցությամբ Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից Ռեալը աշխարհի ամենաթանկ ակումբն է մնում ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ․ Արսեն Ջուլֆալակյան Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ. Արթուր Դալալոյան Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ Յուվենտուս վերադառնալու համար Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա Ֆիորենտինայի ավագը հետաքրքրել է Ռոմային Խոակին Կապառոս. Բոլորից շատ դուր եկավ Արարատ-Արմենիայի խաղը Խաղ՝ 6 միավորի համար. Բորուսիա Դ.-Բավարիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Ռեալը ցանկանում է իր պաշտպանին ընդգրկել Հոլանդի տրանսֆերային գործարքում Բասկետբոլի Եվրոլիգայի մրցաշրջանը վաղաժամ ավարտվել է FourFourTwo․ ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերները Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել Բայերը սահմանել է Հավերցի տրանսֆերային արժեքը
website by Sargssyan